Արազափ համայնքում 4 օր է՝ ոռոգման ջուր չկա․ բերքը չորանում է․ բնակիչները պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել

Tema.am-ն այսօր մի քանի ահազանգեր է ստացել Արմավիրի մարզի Արազափ բնակավայրի բնակիչներից։

Ահազանգողները նշում են, որ ամռան այս տապին Արազափում ոռոգման ջուր չկա, ինչի պատճառով էլ ամբողջ բերքը չորանում է։ «Սմբուկ, պղպեղ, սեխ․․․ օգոստոսի այս տապին այս բանջարեղեններն առանց ջրի անհնար է պահել ու կանգնել ենք բերքն ամբողջությամբ կորցնելու վտանգի առաջ։ Եթե այսպես շարունակվվի, պատրաստ ենք դիմել ավելի ծայրահեղ քայլերի ու մեր բողոքի ձայնը բարձրացնել Կառավարության դիմաց, կամ նույնիսկ փողոց փակել ի նշան բողոքի»,- նշում էին բնակիչները։

Tema.am-ը ահազանգերի վերաբերյալ փորձեց կապ հաստատել «Արմավիր» ՋՕԸ-ի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: