Թոքաբորբը թոքերի վարակիչ հիվանդություն է, որն ամեն տարի միլիոնավոր չափահասների եւ երեխաների է վարակում եւ սպանում է նրանցից հարյուր հազարավորների։ Ի՞նչ կարելի է անել օդա-կաթիլային եղանակով տարածվող այս հիվանդության կանխարգելման համար։ Այդ մասին NEWS.am Medicine-ին պատմել է Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը։
1. Անձնական հիգիենա
Բոլորը գիտեն, որ անձնական հիգիենան ծայրաստիճան կարեւոր է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար եւ որ ձեռքերը պետք է հաճախ լվանալ։ Ցավոք, ոչ բոլորն են անում դա։ Այնինչ շատ հիվանդությունների հարուցիչները, որոնց թվում է թոքաբորբը, փոխանցվում են հենց կեղտոտ ձեռքերի միջոցով։ Դրա համար էլ մասնագետը խորհուրդ է տալիս հաճախ լվալ ձեռքերը՝ ինչպես սեփական, այնպես էլ երեխայի եւ կեղտոտ ձեռքերով ձեռք չտալ դեմքին, շուրթերին եւ քթին
2. Տարածքի հիգիենա
Ոչ պակաս կարեւոր է նաեւ տարածքի հիգիենան։ Նախ՝ անհրաժեշտ է սենյակները հաճախակի օդափոխել։ Երկրորդ, ցանկալի է բոլոր մակերեւույթները ժամանակ առ ժամանակ սրբել, որովհետեւ դրանց վրա տարբեր գրգռիչներ կարող են մնալ։
3. Իմունիտետ
Թոքաբորբի եւ շատ այլ հիվանդությունների կանխարգելման համար կարեւոր է ամուր իմունիտետ ունենալ, որը կկարողանա ոչնչացնել օրգանիզմ ընկնող գրգռիչներին։ Իմունիտետի ամրպնդման համար ցանկալի է, որ մարդը չմոռանա ճիշտ սնվելու եւ ֆիզիկական ակտիվության մասին։ Լավ միտք է նաեւ հանգստի միջոցառումների մասնակցելը (օրինակ՝ քարանձավագիտական), որոնք եւս օգնում են իմունիտետի եւ հորմոնային կարգավիճակի վերականգնմանը։