ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է ապահովել բավարար ձայներ, որպեսզի «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Արամ Վարդևանյանն ընտրվի այդ պաշտոնում։
Այս մասին նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է բավարար ձայներ ապահովել այս ընտրության համար։ Ավելացնեմ միայն, որ դուք մեր երեք թեկնածուներին որևէ կողմ ձայն չտվեցիք, թեև նրանք առավել քան արժանի էին»,- ասել է Մանավազյանը։
