Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 4 աշխատակիցներ

📌Ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության 4 աշխատակիցներ և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ. ArmeniaSputnik–ին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից
«Նրանք ձերբակալվել ենՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին»,- նշեցին կոմիտեից։
Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: