Խոշոր վթար Երևանում՝ դատախազի մասնակցությամբ. կան վիրավորներ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։40-ի սահմաններում Ազատության պողոտա – Ներսիսյան – Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հարևանությամբ, բախվել են «Tesla» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։

 

 

 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Մինչ շտապօգնության ժամանումը, պարեկներն իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփում պահվող անհրաժեշտ պարագաներով օգնություն են ցուցաբերել վարորդներից մեկին՝ վիրակապելով գլուխը, ապա ժամանած շտապօգնությունը տեղափոխել է վիրավորներին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին, երկաթե ճաղավանդակին, վթարային տերմինալին, կոտրել դրանք, ապա բախվել «Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման ծառայության» կողմից ճանապարհին տեղադրված աղբով լցված 3 աղբամաններին, շպրտել դրանք, ինչի հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։ «Tesla»-ն էլ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին, որ «Tesla»-ի վարորդը դատախազ է։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: