Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել. Տիգրան Աբրահամյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պարզաբանել է՝ ինչու է ԱԺ նիստերի դահլիճում Էդգար Ղազարյանի նստելու տեղը փոխվել։

«Իմ նախաձեռնությամբ՝ խմբակցությունը որոշել է որոշակի տեղափոխություններ անել, հաշվի ենք առել աշխատանքային պրոցեսը և նպատակահարմարությունը։ Հաշվի առնելով, որ մեր առջև բազմաթիվ խնդիրներ են դրված ժողովրդի կողմից, կարծում եմ՝ այն, թե ով ում կողքն է նստած, համալսարանական խոսույթ է»,- ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ նստելու տեղերի փոփոխություն միայն «Ուժեղ Հայաստան» խմբակցությունում չի եղել, նման փոփոխություն կատարվել է նաև ՔՊ խմբակցությունում։

«Նման տեղափոխություններ էլի լինելու են, և չպետք է սա մեր քաղաքական քննարկման առօրյայի մաս լինի»,- նշել է նա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: