Հրապարակի տեղեկություններով կրկին կալանավորվել է քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամը։
Վերաքննիչ դատարանը բավարարել է մեղադրողի բողոքը` նրան տնային կալանք տալու դեմ։ Դատարանից հաստատեցին մեր տեղեկությունը։
Նշենք, որ քրեական հեղինակություն «Ֆազի՝» Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ամիսներ առաջ ազատ էր արձակվել կալանքից։
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարել է Ստեփանյանի խափանման միջոց կալանքն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը։
