Երգչուհի Նանան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում վիրահատվել է։

Այս մասին Instagram-ի իր էջում անձամբ տեղեկացրել է երգչուհին՝ story բաժնում տեղադրելով հիվանդանոցից լուսանկար և տեսանյութ․

«Նրանք, ովքեր սիրում են ինձ, թող աղոթեն ինձ համար»,- նշել է Նանան՝ չմանրամասնելով, թե կոնկրետ առողջական ինչ խնդիրներ է ունեցել։
