Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին

 

Հայտնել էինք, որ մեր տեղեկություններով՝ օգոստոսի 19-ին մահացած ժամկետային զինծառայող Սուրեն Վարդանյանը Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրից էր։

Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կարեն Խաչատրյանը Oragir.News-ի հետ զրույցում նոր մանրամասներ է հայտնել։ 19-ամյա Սուրեն Վարդանյանը ընտանիքի ավագ որդին էր, իրենից փոքր եղբայր ունի։

«Սուրենենք երկու եղբայր են, ինքը՝ ավագն էր։ Ծնողները հաշմանդամություն ունեն, տարիքները մեծ են, կարելի է ասել, որ տունը Սուրենն էր պահում։ Շատ լավ, դաստիարակված, շնորհքով տղա էր։ Ուրբաթ օրը երդման արարողությունն էր եղել, ուրբաթ երեկոյան տուն էր եկել, կիրակի վերադարձել զորամաս։ Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ»,- հայտնել է վարչական ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաք տանող ավտոճանապարհին, դեռևս չպարզված հանգամանքներում, քաղաքացու վարած «Գազ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի քանի զինծառայողների, որոնցից մեկը՝ զինծառայող Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել է։

 

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: