Սամվել Կարապետյանը «Հայաստանի չորրորդ Հանրապետության» անվանման մեջ վտանգներ է տեսնում. «Փաշինյանը մեզ կհասցնի 10-րդ հանրապետության նույնպես, դրա համար պետք է թույլ չտալ»։
Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ եթե հողերը հանձնելով հռչակենք հանրապետություններ, կհասնենք արդեն Լոռվան. «Էդտեղ կանգնելու ենք»։
Հիշեցնենք՝ Կառավարության նիստում վարչապետն այսօր հայտարարեց, որ երրորդ հանրապետությունն անցյալում է, հիմա ապրում ենք չորրորդում:
«Հռչակում է Հայաստանի չորրորդ Հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
