Վրաերթ՝ Կոտայքի մարզում. 20-ամյա վարորդը «Toyota»-ով Հրազդանում վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի սանմաքրման աշխատակցուհուն

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ օգոստոսի 17-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 16:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Մխիթար Շ.-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում՝ «Էրալյուքս» հանդիսությունների սրահի դիմաց վրաերթի է ենթարկել ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարող Կոտայքի մարզի բնակիչ 69-ամյա Հրանուշ Պ-ին։

Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի և գումարտակի ծառայության տեսուչ, օրվա պատասխանատու Կառլեն Բաղյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է Հրազդանի քաղաքապետարանի «Մաքուր Հրազդան» ՓԲԸ-ում։

Լուսանկարները և տեսանյութը՝ Կարեն Գրիգորյանի

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: