Հայազգի երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրված դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում

🔞«Կուկրինիկսի» խմբի հայազգի երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրված դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում։

Ոստիկանները տարածքում գտել են անդամահատված դաստակ, կացին և հագուստ։ Նախաքննությունը պարզել է, որ 45-ամյա տղամարդը նախ անդամահատել է դաստակը, ապա ինքնասպան եղել լճակում։ 

 

 

Մահացածի եղբայրը՝ Տիգրան Օհանյանը հայտնել է, որ կյանքի վերջին տարիներին Դմիտրին բախվել էր ձեռքերի ծանր մաշկաբանական հիվանդության։ Մաշկի ծանր վնասվածքի պատճառով մատները ծալելիս նրա հյուսվածքները անընդհատ պատռվում էին, ինչը ուժեղ ցավ էր պատճառում և խանգարում նրան լիարժեք զբաղվել երաժշտությամբ։ Դմիտրին «Կուկրինիկսի» ռոք խմբի բաս կիթառահարն էր, ուներ 3 անչափահաս երեխա։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: