Պարզվել է «ՊԱԶ» ավտոբուսի և «Opel Zafira»-ի բախման հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

 

 

 

 

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածներին են Ս․ Կարապետյանը, Ս․ Թմոյանը, Թ․ Թմոյանը, Մ․ Մանուկյանը և Ի․ Պապյանը։

Վիրավորներին են Ս. Երիցյանը, Վ․ Գևորգյանը, Ն․ Գևորգյանը, Մ․ Գրիգորյանը, Ք․ Գրիգորյանը, Մ․ Նիկողոսյանը, Մ․ Բեգոյանը, Գ․ Ավագյանը, Ա․ Գևորգյանը, Ա․ Ղարիբյանը և Լ․ Գևորգյանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ըստ նախնական տեղեկությունների վթարի մեղավորը եղել է «Opel Zafira»-ն, որը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախում ունեցել Երևան-Արթիկ երթուղին սպասարկող «ՊԱԶ» ավտոբուսին։

Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական և ավտոտեխնիկական փորձաքննություններ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Դեպքի վայր էր ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գևորգ Զաքարյանը։

Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Շամիրյանի, Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Էդգար Ավդալյանի գլխավորությամբ։

Մահացածներից մի քանիսին ավտոմեքենայից դուրս էին բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։

Ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Մանվել Թամրազյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի, Ապարանի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: