Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

 

 

❗️Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է, իսկ 27-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց

Օգոստոսի 30-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Զովաբեր բնակավայրում հոսանքահարման հետևանքով «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում քրեական ու համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գուրգեն Վ․-ն է, իսկ վիրավորը Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Արսեն Բ․-ն, ով գտնվելիս է եղել վերակենդանացման բաժանմունքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է նաև, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 15։40-ի սահմաններում, Գուրգեն Վ․-ն և Արսեն Բ․-ն Զովաբեր բնակավայրով անցնող Հրազդան գետից փորձել են 220 վոլտ սնուցման լարումով ձուկ որսալ, ինչի հետևանքով հոսանքահարվել են։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: