Աբովյանում ընկերը դանակի մի քանի հարվածով փորձեց սպшնել ընկերոջ անչափահաս աղջկան.բացառիկ մանրամասներ դեպքից

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահակ Ավանեսովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բնակվելով Էրիկ Բաղրամյանի, վերջինիս կնոջ՝ Մարինա Բաղրամյանի և նրանց երեխաների՝ Ջալալ Բաղրամյանի և Զոյա Բաղրամյանի հետ, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Աբովյան բնակավայրում, նպատակադրվել է ապօրինաբար կյանքից զրկել անչափահաս՝ 2009 թվականի օգոստոսի 23-ին ծնված Զ․ Բ․-ին: Իր դիտավորության մեջ ընդգրկված հանցանքն իրագործելու նպատակով 2026 թվականի հուլիսի 3-ին՝ ժամը 05:00-ի սահմաններում, օգտվելով Զ. Բ․-ի քնած լինելու հանգամանքից, Սահակ Ավանեսովը մուտք է գործել նշված բնակարանի՝ Զ.Բ-ի ննջասենյակ և կտրող-ծակող առարկա հանդիսացող՝ սև պլաստմասե բռնակով խոհանոցային դանակը աջ ձեռքում պահած՝ մոտեցել է նրա մահճակալին և կանգնել նրա գլխավերևում:

 

 

 

Շնչառության ձայն լսելով՝ Զ․ Բ․-ն արթնացել է, ապա վերջինիս գլխավերևում գտնվող Սահակ Ավանեսովը, Զ. Բ-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքում առկա դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Զոյայի կյանքի համար կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին:

Շարունակությունն այստեղ

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: