Ես էմոցիաների մեջ ասել եմ մի բան, որի իրավունքը չունեի. Թաթուլ Պետրոսյանի քույր​

Կեմերովոյում ապրող հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի՝ հայ ամուսնու՝ Թաթուլի ինքնասպանությունն ու դրան հաջորդած իրադարձությունները շարունակում են զարգացումներ ապրել։

 

 

Ինչպես հայտնի է 27-ամյա Թաթուլի ինքնասպանությունից հետո քույրը՝ Նարինեն հայտարարեց, որ եղբոր կինը՝ Միլենան ամուսնուն դավաճանել է նրա ամենամոտ և մանկության ընկերոջ՝ Արթուրի հետ։ Քննարկումների արդյուքում բացահայտվեց նաև, որ երկարաժամկետ ազատազրկմա մեջ է գտնվում նաև Թաթուլի ավագ եղբայրը՝ կողակցին սպանելու համար։ Արձագանքելով այդ մեղադրանքներին՝ Նարինեն նշել էր, որ այդ կինը թմրամոլ է եղել։ Այսօր նա սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է, որ Թաթուլի հետ կատարվածը պետք չէ կապել ավագ եղբոր հետ։ «Նա պատժվել է արարքի համար ու կրում է պատիժը։ Դրանք երկու տարբեր կյանք են, երկու տարբեր պատմություններ, պետք չէ խառնել մի շիլայի մեջ։ Ինձ հիմա խորը բարդ զգացում է պատել, որի հետ շատ դժվար է ապրել ու դեռ պետք է զսպել հանուն մամայի…։

 

 

Ես էմոցիաների մեջ ասել եմ մի բան, որի իրավունքը չունեի։ Իհարկե, այս երկրի վրա յուրաքանչյուր մարդու համար կյանքը շատ թանկ է։ Ես հիմա ուզում եմ ընդմիջում անել, և այլևս ոչինչ չմեկնաբանել։ Բոլորիդ շնորհակալ եմ աջակցության համար», – գրել է նա։​

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: