ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ📌
«ԱՎԱՆԳԱՐԴ ԻՐԱՎԱԿԱՆ» ՀԿ
📍«Ավանգարդ իրավական» հասարակական կազմակերպության նախագահ Անիտա Հարությունյանին հասել է աղմկահարույց տեղեկություն՝ Կոմիտասի պողոտայում գործող «Արևելյան խոհանոց» ռեստորանում տեղի ունեցած ենթադրյալ բռնության միջադեպի վերաբերյալ։
Տեղեկությունը ստանալուց հետո ՀԿ-ի նախագահը կապ է հաստատել ռեստորանի գլխավոր մենեջերի և սեփականատիրոջ հետ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։
Սեփականատիրոջ հետ զրույցի ընթացքում ՀԿ-ի նախագահին հավաստիացրել են, որ այսօրվանից համապատասխան անձանց մուտքը տվյալ ռեստորան կարգելվի։
Ստացված տեղեկությունների համաձայն՝ միջադեպին առնչվում են Գայանե Զարգարյանի և Անի Խուդաբերդյանի անունները։ Մեզ հասած ահազանգերի համաձայն՝ ռեստորանում տեղի է ունեցել տղամարդու նկատմամբ ենթադրյալ բռնության միջադեպ, և դեպքը հնարավոր է՝ նաև ձայնագրվել է։ Այս հանգամանքները պետք է ստուգվեն իրավապահ մարմինների կողմից։
Եթե հանրային սննդի օբյեկտներում տեղի են ունենում բռնության դեպքեր, ապա դա լուրջ մտահոգության առիթ է։ Որևէ անձ՝ անկախ իր մասնագիտությունից, հասարակական դիրքից կամ սեռից, իրավունք չունի իրեն օրենքից վեր դասելու։
«Ավանգարդ իրավական» ՀԿ-ն պահանջում է, որ դեպքի բոլոր հանգամանքները քննվեն, իսկ հնարավոր իրավախախտումները ստանան իրավական գնահատական։
Միաժամանակ կոչ ենք անում ռեստորանների և այլ հանրային վայրերի սեփականատերերին՝ օրենքով թույլատրելի միջոցներով կանխարգելել բռնությունը, ապահովել այցելուների անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում դիմել ոստիկանություն։
Մեր պահանջը վերաբերում է ոչ թե կանանց՝ որպես խմբի, այլ ցանկացած անձի, որի կողմից բռնության կամ այլ իրավախախտման վերաբերյալ հիմնավոր փաստեր կան։ Եթե մեղավորությունն ապացուցվի, պատասխանատվությունը պետք է լինի օրենքով սահմանված կարգով։
«Ավանգարդ իրավական» ՀԿ-ն շարունակելու է հետևել դեպքի ընթացքին և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը։
Բռնությունը չի կարող արդարացվել ո՛չ լրագրողի մասնագիտությամբ, ո՛չ հասարակական դիրքով, ո՛չ էլ որևէ այլ հանգամանքով։ Օրենքը պետք է հավասարապես գործի բոլորի համար։
ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ԽՈՍՔ
«Ավանգարդ իրավական» հասարակական կազմակերպությունը շնորհակալություն է հայտնում «Արևելյան խոհանոց» ռեստորանի տնօրինությանն ու սեփականատիրոջը՝ մեր ահազանգին արձագանքելու, ՀԿ-ի նախագահի հետ համագործակցելու և քաղաքացիների անվտանգության հարցին ուշադրություն դարձնելու համար։
Ակնկալում ենք, որ տրված հավաստիացումները կիրականացվեն, իսկ բոլոր նմանատիպ միջադեպերին կտրվի պատշաճ գնահատական։
Քաղաքացու անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունն ու օրենքի գերակայությունը մեր առաջնահերթություններն են։
«ԱՎԱՆԳԱՐԴ ԻՐԱՎԱԿԱՆ» ՀԿ
Նախագահ՝ Անիտա Հարությունյան
