Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճուղի Տոմոգրաֆիայիմիջազգային կենտրոնը և Նովոսիբիրսկի պետական համալսարանը մշակել են մարդումահվան ժամկետը ճշգրիտ որոշելու նոր մեթոդ, հաղորդում է “Российская газета”-ն:
Նոր մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Զելենցովան մեկնաբանում է.
“Հաճախակի քրեագետների, դատական բժշկության փորձագետների առջև խնդիր է ծագումհնարավորինս ճշգրիտ որոշել մարդու մահվան պահը:
Առկա մեթոդները` մարմնի ջերմաստիճանի չափումը և այլն, միայն կարող են հարցին մոտավոր պատասխան տալ:
Մենք, գործընկերների հետ միասին մեր առջև խնդիր դրեցինք մշակել ավելի ճշգրիտ մեթոդ, որը կպատասխանի մասնագետների հարցերին: Մեթոդը հիմնված է, այսպես կոչված, կենսաբանական հեղուկների մեթաբոլոմնային պրոֆիլավորման վրա”: