Հայտնի գեներալի դուստրը ձերբակալվել է․ սկանդալ է

Ադրբեջանում ձերբակալվել է մեդիատոր, իրավական միջնորդ Թուրքյար Ալիևան՝ գեներալ-մայոր Նաթիգ Ալիևի դուստրը, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Պաշտպանության նախարարությունում։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։

 

 

Հրապարակման համաձայն՝ նա կասկածվում է խոշոր չափերի խարդախության և ազդեցության չարաշահման մեջ։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ալիևան խոշոր գումար է ստացել հողերի գրանցման հարցում օգնելու խոստման դիմաց։

 

Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.4 հոդվածով, որը նախատեսում է 10-ից 14 տարվա ազատազրկում՝ ավելի քան 500,000 մանաթի խարդախության համար։

Ալիևայի անունը նախկինում շոշափվել է Պետական ​​անշարժ գույքի գրանցման ծառայության աշխատակիցների հետ կապված սկանդալում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: