Շաքի ներխուժած ադրբեջանցու գործի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանի սահմանն ապօրինի անցած զինծառայող Նասիմի Մուսաևի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է, գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Այս մասին News.5tv.am-ին ասացին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին ադրբեջանցի զինծառայողը մտել էր Սյունիքի Շաքի գյուղ, կրակել Անի Ավետիսյանի ոտքին, կոտրել վերջինիս տղայի դաստակը։ Երկու ամսով կալանավորված ադրբեջանցի զինծառայողը մեղադրվում է սահմանը ապօրինի հատելու, զենքի մաքսանենգության, զենքի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու և բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու համար։ Նա գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: