Բաղրամյան պողոտայում դանակահարված 29-ամյա Էրիկ Կակոյանի եղբայրը սոցիալական հարթակում հուզիչ գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Չգիտեմ ինչ գրեմ, ոնց սկսեմ։ Ես հլը չեմ հասկանում ոնց կարաս էլ կողքս չլինես։
Էդ չարաբաստիկ օրը մենք իմ աֆտոյից էինք խոսում։ Սովորական զանգ էր, ոնց միշտ։ Ու կես ժամ հետո ամեն ինչ փոխվեց։ Երանի իմանայի, որ վերջին անգամ եմ ձենդ լսում։
Գոնե մի քիչ երկար կխոսայի, ուժեղ կգրկեի քեզ ու կասեի էն ամեն ինչը, ինչ հիմա արդեն չգիտեմ ում ասեմ:
Ծնվածս օրվանից ինձ պահել ես, մեծացրել, պաշտպանել։ Քեզնից եմ սովորել մարդկանց հետ շփվել, լավ ընկեր ու լավ զավակ լինել։
Դու հսկա էիր, ախպերս, բայց էդ հսկա մարմնի մեջ հրեշտակի հոգի կար։ Անսահման բարի, Աստվածավախ ու նվիրվող։ Քո լայն, բարի ժպիտը, քո դուխն ու կամքի ուժը միշտ աչքիս առաջ են։ Որտեղ գնում էիր, ընկերներ ու հարազատներ էիր ձեռք բերում:
Մանրամասները` այստեղ
