Պայթյուն և փլուզում Լոռու մարզի գազալցակայաններից մեկում։ ՀՀ ՆԳՆ–ից հայտնում են, որ ժամը 10։35-ին պայթյուն է տեղի ունեցել Թումանյան համայնքում գտնվող գազալցակայանում։
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզվում են։
