Notice: Function _load_textdomain_just_in_time was called incorrectly. Translation loading for the root domain was triggered too early. This is usually an indicator for some code in the plugin or theme running too early. Translations should be loaded at the init action or later. Please see Debugging in WordPress for more information. (Այս ուղերձը ավելացվել է 6.7.0 տարբերակում։) in /home/h/hovik2021/tema.am/public_html/wp-includes/functions.php on line 6114 Հրատապ. Հայաստան վերադարձած գերիներից 5 ին կկալանավորեն. հայտնի է ինչու

Հրատապ. Հայաստան վերադարձած գերիներից 5 ին կկալանավորեն. հայտնի է ինչու

Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիից 5-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

«Նրանք այս պահին ձերբակալված են և միջնորդություն է ներկայացվել նրանց կալանավորելու։ Ներկա պահին դատական նիստեր են ընթանում», — նշեց Թադևոսյանը։

Վերադարձած գերիները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով` մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, ռուսական կողմի միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել 10 հայ գերի, ովքեր գերեվարվել էին Ադրբեջանի կողմից՝ նոյեմբերի 16-ին։

Նրանք են.

Երիմյան Նարեկ Վոլոդյայի,

Առաքելյան Արայիկ Արշալույսի,
Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի,

Հակոբյան Գևորգ Արայիկի,

Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի,

Սարգսյան Հարութ Արամայիսի,

Մանասյան Արտյոմ Սուրենի,

Ավետիսյան Էրիկ Հունանի,

Թևոսյան Արման Արթուրի,

Հակոբյան Տիգրան Արմենի։

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: