Երևանում քննարկել են Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող ՄԱԶԾ «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության «Քաղաքային ֆինանսների խորհրդատվական գործիք» (CFAF) ծրագրի առաջին փուլը։
Ծրագրի շրջանակում Ստեփանավան և Տաշիր համայնքները ստացել են 60-հազարական դոլարի դրամաշնորհ՝ զարգացման առաջնահերթ ծրագրերի տեխնիկական մանրամասները մշակելու և հետագա ներդրումների համար նախապատրաստելու նպատակով։
Հաջորդ տարի ֆինանսական և ներդրումային կարողությունների զարգացման հնարավորություններ կստանան նաև Գորիսը, Ապարանը, Նոյեմբերյանը, Չարենցավանը և Գավառը։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
