ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Կևին Բուֆին քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնման հեռանկարները։
Զրուցակիցները ընդգծել են բարձր մակարդակի այցերի և հանդիպումների, ինչպես նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկխոսության ինստիտուցիոնալացման և քաղաքական խորհրդակցությունների պարբերական անցկացման կարևորությունը։
Վահան Կոստանյանը և Կևին Բուֆին կարևորել են տնտեսական կապերի ակտիվացումը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացումը, ինչպես նաև զրուցել են զբոսաշրջության ոլորտի դրական դինամիկայի վրա։
Աղբյուր՝ 1Lurer
Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
