Թութ շատերն են սիրում երևի, իսկ գիտե՞ք, թե որքան օգտակար է այն:
Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։
Թութն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), դրանից ստանում են նաև օղի, սպիրտ։
Ահա այն կարևոր կետերը, որ պետք է իմանաք թթի օգտակարության մասին.
Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։
1. Կանխարգելում է քաղցկեղը
Թութը պարունակում է մեծ քանակությամբ անտոցիաններ, կվերցետին և կեմֆերոլ, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ։ Այն նաև կանխարգելում է սակավարյունությունը, կրծաքեղձի, հաստաղիքի քաղցկեղը, ինչպես նաև նվազեցնում է ալերգիկ դրսևորումները։
2. Նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը
Կվերցետիննն ու կեմպֆերոլը նվազեցնում են սրտայի հետ կապված հիվանդությունների և հիպերտոնիայի հավանականությունը։ Պտուղի օգտագործումը ամրացնում է նաև արյունատար անոթները։
3. Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակությունը
Թութը պարունակում է ֆիտոստերոլ, ինչն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
4. Բարերար է ազդում աչքերի առողջության վրա
Թթենու մեջ առկա կարոտինոիդները օգնում են կանխարգելել կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան։
5. Պայքարում է բորբոքումների դեմ
Ռեսվերատրոլի առկայությունը պտուղն օժտում է հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև թթի մեջ նաև անտոցիաններ կան, որոնք օգնում են կանխել բորբոքումները։
6. Թեթևացնում է մրսածության դրսևորումները
Թութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Այն բարձրացնում է իմունիտետը, ինչն էլ օգնում է կանխել մրսածությունը, ալերգիան, տուբերկուլյոզը, վիրուսները և տարատեսակ ինֆեկցիաները:
7. Թեթևացնում է դաշտանային ցավերը
Թութը վիտամին B6 է պարունակում, որն օգնում է սնել արյունը, լյարդն ու երիկամները և նվազեցնում է դաշտանային ցավերը։
8. Լավացնում է արյան վիճակը
Թութը մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, ինչն էլ խթանում է ողնուղեղի և գլխուղեղի բջիջների աճը, ինչպես նաև օգնում է կանխարգելել սակավարյունությունը։