Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր

Նոյեմբերի 15-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը կոտրել են Արշակունյաց պողոտայի իրենց բակում կայանված ավտոմեքենայի ապակիները և գողություն կատարել։
Շենգավիթում գողացել են մեքենայի մոնիտորը, 1,5 միլիոն դրամ և այլ իրեր

Նոյեմբերի 15-ի առավոտյան ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ գիշերը կոտրել են Արշակունյաց պողոտայի իրենց բակում կայանված ավտոմեքենայի ապակիները և գողություն կատարել։ Ահազանգով մեկնած Շենգավիթի համայնքային ոստիկանները պարզեցին, որ գողացել են մեքենայի մոնիտորը, մեկուկես միլիոն դրամ և այլ իրեր։

Պարզվեց նաև, որ փորձել են բացել նույն բակում կայանված մեկ այլ մեքենայի դռները, վնասել են տարբեր դետալներ։ Այս դեպքում վնասը մոտ 300 հազար դրամ էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ։

Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ գողությունն ու գույքի վնասումը կատարել է նույն պողոտայի բնակիչ 61-ամյա տղամարդը։ Նա ձերբակալվեց, տեղափոխվեց բաժին, որտեղ խոստովանեց, որ նշված արարքները կատարել է ինքը։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

TEMA.AM · Տեսանյութ

Դիտել YouTube-ում

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: