Գիշերը Համբուրգի կենտրոնում «Gen Z regelt» («Z սերունդը որոշում է») երիտասարդական շարժման կազմակերպած լայնածավալ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հրաժարականը, նշելով որպես պատճառ նրա քաղաքականությունը, որը ուղղված է ռազմականացմանը և սոցիալական ծախսերի կրճատմանը։
Ցուցարարները շարժվել են Շանցենվիրտել թաղամասի ուղղությամբ և վանկարկել են «Մերցը պետք է հեռանա»։ Որոշ մասնակիցներ պարզել են պաստառներ՝ «Schmerz, hör auf!» («Ցավ, դադարի՛ր») գրությամբ, որը բառախաղ է հիմնված Մերցի ազգանվան վրա։
Ցուցարարները դեմ են Գերմանիայի ռազմականացմանը, պարտադիր զինվորական ծառայության վերականգնմանը և սոցիալական ծախսերի կրճատմանը։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
TEMA.AM · Տեսանյութ
