Կա 1 զոհ, 3 վիրավոր. շղթայական վթար Երևանյան լճի մոտ

Այսօր 22 նոյեմբերին 17:00 ժամը, 2 Mercedes, Nissan Tiida, Kia Forte և ՎԱԶ 2107 մեքենաները բախվել են Բագրատունյաց պողոտայում, 4 մարդ տեղափոխվել են հիվանդանոցներ, իսկ մեկը մահացել է
Կա 1 զոհ, 3 վիրավոր. շղթայական վթար Երևանյան լճի մոտ

Երևանում տեղի է ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթար։ Ժամը 17:00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են 2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Մինչ վթարի վայր կժամաներ քննչական խումբը, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: