ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը նշել է, որ կիբեռանվտանգության ոլորտի զարգացումը միայն տեխնոլոգիական խնդիր չէ, այն պահանջում է տարբեր կառույցների գործակցություն և գիտելիքի փոխանակում։
Campus Cyber-ի նախագահ Ժոֆրե Սելեստեն-Ուրբենը վստահեցրել է, որ մեծապես կաջակցեն Հայաստանում կիբեռանվտանգության մասնագիտացված կենտրոնների ձևավորման գործում։
Expertise France-ի EU4Innovation East ծրագրի ղեկավար Ժյուլիեն Շմիթը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ աջակցելու հայ, ֆրանսիացի և եվրոպացի մասնագետների միջև կապերի հաստատմանը։
Աղբյուր՝ 1Lurer
Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը
