ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունը քննարկել են Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ու TRIPP նախագծի իրականացումը։ Նրանք նաև քննարկել են տարածաշրջանային գործընթացների և զարգացումների շուրջ։
TRIPP նախագծի գործնական փուլը մեկնարկել է նոյեմբերի 23-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում։ Նախագծի նպատակն է Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծում, այդ թվում՝ երկաթուղային կապ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Լայթսթոունը Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու և նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման հրավերը։
Աղբյուր՝ News Armenia
Լուսանկար՝ News Armenia։ Աղբյուրի նյութը
