ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է ամերիկացի ճանաչված տնտեսագետ, բանկիր և պրոֆեսոր Սունգ Վոն Սոնի (Sung Won Sohn) հետ։ NEWS.am-ին տեղեկացրել է այս հանդիպման մասին էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպմանը մասնակցել է նաև Վարչապետին կից Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար Հակոբ Արշակյանը։
Քննարկվել են Հայաստանի տնտեսական մոդելին, երկրի զարգացման հնարավորություններին, տնտեսական քաղաքականության մշակմանն ու տնտեսության զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
