Պարո՛ն Պուտին, դադարեցրե՛ք այս պատերազմը․ Գերմանիայի արտաքին գործերի նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը կոչ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։
Պարո՛ն Պուտին, դադարեցրե՛ք այս պատերազմը․ Գերմանիայի արտաքին գործերի նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Բեռլինում հանդիպում է ունեցել Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։

Վադեֆուլը նշել է, որ նրանք հանդիպում են Բրանդենբուրգյան դարպասներից ընդամենը մեկ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը ժամանակին կոչ է արել Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովին բացել դարպասները և քանդել պատը։ Վադեֆուլը նշել է, որ այժմ նա կոչ է անում Պուտինին դադարեցնել պատերազմը։

Վադեֆուլը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և խաղաղություն բերի Եվրոպային։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: