«Հիվանդությունը շատ պատահական է բացահայտվել, մահամերձ եմ անգամ եղել, ամիսներ շարունակ հիվանդանոցում անցկացրել, քիմիաթերապիա ստացել, սակայն այդ ամենն արդեն իսկ հաղթահարված է. այդ դժոխքը հիշել անգամ չեմ կամենում: Աստծո հրաշքով շատ արագ հաղթահարեցի այդ չարաբաստիկ հիվանդությունը, ինչի համար ամեն օր փառք եմ տալիս Տիրոջը: Գերմանացի բժիշկներն անգամ ապշած են արդյունքներից, քանզի ինձ մոտ արյան քաղցկեղի մի տեսակ էր, որից շատ քչերն են փրկվում»,- այս մասին հարցազրույցներից մեկում նշել էր լրագրող Անի Քոչարը:
Ինչ խոսք, երբ տարիներ առաջ Անին հայտնել էր, որ հիվանդ է, դա շոկի էր ենթարկել համացանցը: Անին էլ փորձում էր պարբերաբար մանրամասներ ներկայացնել, թե ինչպես էր իրեն հաջողվում հաղթահարել մահացու հիվանդությունը:
Երբ հիվանդությունը հաղթահարված էր, դա հրաշքի պես մի բան էր: Անին էլ կրկին փորձում էր ներկայացնել իր հետ կատարված հրաշքի մանրամասները:
Մեկ, երկու, երեք, չորս… Հարցազրույցների շարքը մինչ օրս չի ավարտվում: Անին միայն մեկ թեմայի շուրջ է խոսում, ցանկացած հարցի մոտենում է հենց իր հիվանդության տեսանկյունից:
Լավ, հասակացանք՝ փորձում է ոգեշնչել մարդկանց, բայց արդյո՞ք այդքան հաճախ խոսելով մահացու հիվանդության մասին դեպրեսիվ էլ չի դարձնում նույն լսարանին:
Նա գիրք էլ գրեց այդ մասին, ինչը ևս պատճառ դարձավ կրկին տվյալ թեմային անդրադառնալուն:
Տպավորություն է, որ հիվանդությունը դարձել է Անի Քոչարի PR գործիքը: Նույնիսկ կորոնավիրուսով հիվանդանալու ժամանակ նա այնպես էր գրում, կարծես թե, շուտով հրաժեշտ էր տալու մարդկանց:
Հիմա էլ, երբ իր կյանքում ամեն ինչ լավ է, պարբերաբար տեղադրում է լուսանկարներ, որոնցում նշում է, որ տարիներ առաջ երկար վարսերը հիվանդության պատճառով երազանք էին իր համար:
Աղբյուրը՝ Starnews.am