Նոյեմբերի 24-ին ժամը 18:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվեցին «Hyundai Elantra», «Subaru» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երեք հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվեցին Գավառի և Սևանի բժշկական կենտրոններ։
Վթարի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը, ինչպես նաև ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական բաժնի բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և ավագ քննիչ Արամ Աբրահամյանի ղեկավարությամբ քննչական խումբ։
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
