Աշխաբադում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Հանձնաժողովի նիստը հայկական կողմից նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, թուրքմենական կողմից՝ Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Ագաջանով Գուվանչ Վելինազարովիչը։
Նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծել է, որ միջկառավարական հանձնաժողովը երկու երկրների տնտեսական համագործակցության կարևորագույն գործիքներից է։ Այն հնարավորություն է տալիս ոչ միայն քննարկելու առկա հարցերը, այլև առաջադրելու նոր նախաձեռնություններ և ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացումը։
Նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է շարունակել կառուցողական երկխոսությունը Թուրքմենստանի հետ՝ ուղղված փոխադարձ շահերի վրա հիմնված նոր ծրագրերի իրականացմանը և մեր երկրների միջև համագործակցության հետագա ընդլայնմանը։
Աղբյուր՝ News.am
Լուսանկար՝ News.am։ Աղբյուրի նյութը
