Մերկասառույցի պատճառով բախվել են Երևանում «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Chevrolet»․ Shamshyan

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Մերկասառույցի պատճառով բախվել են Երևանում «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսն ու «Chevrolet»․ Shamshyan

Նոյեմբերի 26-ին, ժամը 11:20-ի սահմաններում, Երևանի Միկոյան փողոցում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող տրոլեյբուսը և «Chevrolet» ավտոմեքենան։ Տրոլեյբուսը վարում էր 59-ամյա Արթուր Ա.-ն, ով Սյունիքի մարզի բնակիչ է, իսկ «Chevrolet»-ը վարում էր 36-ամյա Աննա Ա.-ն, ով Երևանի բնակիչ է։ Նախնական տեղեկությունների համաձայն, տուժածներ չկան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հաղորդել է, որ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել։ Պոլիցիայի 4-րդ գնդի Երևան գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում այս դեպքի վերաբերյալ։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: