Քննարկվել են աշխատանքի և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը 2026-11-26-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանք և բարեկեցության ոլորտում Հայաստան-ԵՄ համատեղ իրականացվող աշխատանքների ընթացքը և զարգացման հեռանկարները։ Մասնավորապես, քննարկվել է Դիմադրողականության և աճի ծրագրի (2024–2027) շրջանակում համատեղ աշխատանքները, որոնք նպատակ ունեն աջակցել Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական կարիքների հասցեագրման և նրանց ինտեգրման գործընթացին։

Հանդիպման ավարտին կողմերը վերաստատել են համագործակցությունը շարունակելու և անհրաժեշտ ջանքեր ներդնելու պատրաստակամությունը։

Աղբյուր՝ 1Lurer

Լուսանկար՝ 1Lurer։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: