Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի

Ոստիկանության գվարդիայի Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողները նոյեմբերի 22-ին՝ ժամը 20.15-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի, որոնք ապօրինի ծառահատման հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և իրենց կողմից շահագործվող «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ՝ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից այգու մոտ նկատել են ծառահատում կատարող երկու երիտասարդի

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հետևողականորեն շարունակվում են բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները, որոնց շրջանակում պարբերաբար իրականացվում են նաև ուժեղացված ծառայություններ։

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները։

Կոտայքի մարզի Աղավնաձոր գյուղի և Եղվարդ քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: