Նոյեմբերի 28-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով տոնը հռչակվել է Աստվածամուխ Սուրբ Գեղարդի ուխտի օր։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որի պատարագիչն էր Գերաշնորհ Տ․ Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը։ Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Երկրորդը ձեռամբ բերում է Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մոմավառության աղոթասրահ, որտեղ զետեղված են Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները։
Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը իր քարոզում անդրադարձավ հայոց առաջին լուսավորիչների տոնի խորհրդին և ընդգծեց, որ քրիստոնեությունը պետք է արտացոլվի մարդու վարքով ու կենցաղով։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
