Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա/Նիկիտա Ռախմանին զույգն արժանացել է բրոնզե մեդալի Ճապոնիայում անցկացված ISU Grand Prix 2026 NHK Trophy հեղինակավոր միջազգային մրցաշարում։
Պատմական արդյունք. Հայաստանը ներկայացնող գեղասահորդներն արժանացել են բրոնզե մեդալի

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգն 2026 թվականի NHK Trophy-ում, որը հանդիսանում է ISU Grand Prix 2026-ի համար կարևոր մրցաշար, ստացել են բրոնզե մեդալը։

Մրցաշարի արդյունքներով զույգը 178.39 միավորով հասել է երրորդ տեղին, զիջելով միայն աշխարհի չեմպիոն գերմանական զույգին և մրցաշարի տանտեր՝ ճապոնական զույգին։

Ազատ ծրագրում նրանք 111.44 միավոր (54.89 միավոր տեխնիկայի համար, 58.55 միավոր բաղադրիչների համար) ձեռք բերեցին, որից հետո տուգանքով երկու միավոր կորցրել են։ Կարճ ծրագրում 66.95 միավորով նրանք ևս երրորդ տեղը զբաղեցրեցին։

Տեխնիկական առումով զույգը կատարել է երկրորդ մակարդակի պտույտը, եռակի ֆլիպը, եռակի սալխովի նետումները և չորրորդ մակարդակի բոլոր բարձրացումները։ Սակայն Ակոպովան ընկել է զուգահեռ եռակի տուլուպի ժամանակ և ձախողել է տոդեսը։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: