ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը նոյեմբերի 25-27-ը Բեռլինում հանդիպումներ է ունեցել Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներ Յոհաննես Շրապսի, Դանիել Քյոբլի և Յոհաննես Ֆոլկմանի հետ։
Յոհաննես Շրապսի հետ հանդիպմանը կարևորվել է երկու երկրների խորհրդարանների միջև պրակտիկանտների փոխանակման ծրագրի դերը երիտասարդների մասնագիտական փորձի փոխանակման և հայ ու գերմանացի երիտասարդների միջև կապերի ամրապնդման գործում։
Դանիել Քյոբլի հետ քննարկվել են կրթական և տնտեսական համագործակցության հնարավորությունները։
Աղբյուր՝ Mediahub.am
Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը
