Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Go.FM 96.3 ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է «Արարատ-Արմենիա» հետ առաջացած տարաձայնություններին և մանրամասներ է ներկայացրել Ժիրայր Շաղոյանի՝ ազգային թիմի նախորդ հավաքից հեռանալու վերաբերյալ։
Ասացի՝ բարկացած եմ, աչքիս չերևա. Մելիքյանը պատասխանել է Արարատ-Արմենիային

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտնել է, որ չի պատրաստվում հրապարակայնորեն խոսել «Արարատ-Արմենիա» ակումբի դեմ, քանի որ մեծ հարգանքով է վերաբերվում թիմի ֆուտբոլիստներին, աշխատակիցներին ու երկրպագուներին։

Եղիշե Մելիքյանը նաև խոսել է Ժիրայր Շաղոյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին, նշելով, որ Կիպրոսի և Լատվիայի դեմ խաղերից առաջ 24 հրավիրված ֆուտբոլիստներից չորսը չպետք է մեկնեին արտագնա հանդիպումների, իսկ վերջնական ցուցակը կազմվել է խաղից հետո՝ հաշվի առնելով հնարավոր վնասվածքներն ու որակազրկումները։

Մելիքյանը հերքել է Շաղոյանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին լուրերը՝ վստահեցնելով, որ չի վիրավորել և կոպիտ արտահայտություններ չի արել նրա հասցեին։

Աղբյուր՝ Mediahub.am

Լուսանկար՝ Mediahub.am։ Աղբյուրի նյութը

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Tema.am
Leave a Reply

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: