«Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արման Ավետիսյանը ընտրատեղամասում քվեարկությունից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք բացարձակ հաղթանակ են ունենալու։
Ավետիսյանը կտրականապես բացառեց որևէ կոալիցիոն համագործակցություն այլ ուժերի հետ՝ հիշեցնելով, որ իրենք Սպիտակում ընտրություններին մասնակցող միակ ընդդիմադիր ուժն են:։
Հաշվի առնելով այլ համայնքներում, օրինակ՝ Ստեփանավանում և Մասիսում, ընդդիմադիրներին կալանավորելու դեպքերը, արդյո՞ք Ավետիսյանը չունի մտավախություն, որ նույնը կարող է իր դեպքում լինել, թեկնածուն պատասխանեց, որ մտավախություններ չունի և պատրաստ է ամեն ինչի՝ հանուն ժողովրդի ու համայնքի զարգացման:։
Աղբյուր՝ Factor
Լուսանկար՝ Factor։ Աղբյուրի նյութը
