Անահիտ Սիմոնյանն Instagram-ի իր էջում ներկայացրել է իր և որդու՝ Արմանի, համատեղ ստեղծած հավաքածուն, որին կից հուզիչ գրառում է կատարել՝ ուղղված Հայկոյին․
«Այսօր ես առաջին պտուղներն եմ ցանում մեր երեխայի ապագայի համար, և սա դեռ սկիզբն է։ Գիտեմ, հիմա դու ժպտում ես, նույնիսկ գիտեմ, թե ինչ կասեիր, բայց հիմա չեմ բարձրաձայնի։ Խոստանում եմ՝ մենք կաշխատենք միայն ուրախացնել քեզ այդտեղ՝ երկնքում, քանի որ մեր հաջողությունները նաև քոնն են։ Այդ պատճառով մենք թևաթափ չենք լինում, ընդունում ենք ամեն ինչ՝ շարունակելով ապրել։
Չգիտեմ, թե հետագայում որ ճյուղը կընտրի Արմանը, բայց մի բան հստակ գիտեմ․ որ ուղղությամբ էլ որ նա գնա, ես հպարտ կկանգնեմ նրա մեջքի հետևում և կողջունեմ նրա ընտրությունը»,- գրել է Անահիտը։