«Ամոթ նրանց, ովքեր ուրախանալու փոխարեն իրենց մաղձը թափում են Մալենայի վրա». Արմինե Գրիգորյան

«Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, «Քամի քամի» երգով հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Մալենան:

Այս առիթով «Իրավունքը» զրուցել է երգչուհի Արմինե Գրիգորյանի հետ, ով նշել է․

«Ոգևորված և հիացած եմ Մալենայի հաղթանակով: Ես մինչև հաղթանակն էլ հավատում էի, որ հաղթելու է, որովհետև Մալենան իսկապես ամենալավն է: Ապրի ինքը: Հրաշալի հաղթանակ է բերել մեզ` այն էլ այս օրերին: Եվ այն մաղձն ու թույնը, որ թափում են այդ երեխայի գլխին, ամո՛թ իրենց: Նրա հաղթանակը նվիրվում է բոլոր նրանց, ովքեր ուրախացան այդ հաղթանակով: Եվ թող չքաղաքականացնեն: Երբ որ Փաշինյանը Ալիևի հետ ուտում-խմում է, ոչ ոք ոչինչ չի ասում: Բայց երբ որ երեխային մոտենում է ադրբեջանցին և շնորհավորում է, ամբողջ ուժով իրենց նախանձն ու մաղձը թափում են այդ երեխայի վրա: Շնորհավորում եմ Մալենային հաղթանակի կապակցությամբ»:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում
Թողնել պատասխան

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: