Թեթև ուտեստներ նախընտրում են գրեթե բոլորը։ Հիմնական ուտեստներին զուգահեռ աղցանների մատուցումը առավել հագեցնող, բազմազան և հետաքրքիր է դարձնում հացկերույթը։
Այսօր առաջարկում ենք պատրաստել «Նրբություն» աղցանը, որի համն իսկապես համապատասխանում է իր անվանը։
Անհրաժեշտ է՝ հազարի տերևներ — 8 հ․, տապակած կամ խաշած (ինչպես ու կնախընտրեք դուք) սունկ — 200 գ․, տապակած կամ խաշած հավի կրծքամիս — 200 գ․, խոզապուխտ — 100 գ․, գունավոր պղպեղներ — 2 հ․, լոլիկ մանր — 8 հ․, պինդ տեսակի պանիր — 100 գ, աղ և մայոնեզ՝ ըստ ճաշակի։
Բոլոր բաղադրիչները մանրացնել, միախառնել, համեմել աղով, մայոնեզով և վերջ։ Մատուցել հիմնական ուտեստների հետ։
Համեղ է և մեկ անգամ փորձելուց հետո կրկին պատրաստելու ցանկություն է լինում։