Պարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո առաջին անգամ իր Instagram-ի «story» բաժնում եղբոր հետ լուսանկար է հրապարակել՝ գրելով.
«Աստծուն խնդրում եմ՝ արդարություն լինի»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էրստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղիունեցել։ Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնիտարբեր մասերում կտրած—ծակած վնասվածքներով։
Տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ համացանցումտարածված տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր—ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված ԱրսենՍիմոնյանի սիրելի էր), նրա եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։