Ֆեյխոայի պտուղները շուկայում հազվադեպ են հանդիպում. վաճառասեղաններին դրանք սկսում են հայտնվել սեպտեմբերի կեսերին և մնում մինչև հունվարի կեսեր։
Ֆեյխոայի հասած պտուղները մուգ կանաչ գույնի են, իսկ համը հիշեցնում է միաժամանակ՝ անանասի, կիվիի և ելակի համեր։ Ֆեյխոայի կեղևը մի փոքր տհաճ է ուտելու համար, սակայն հրաշալի հոտ ունի և բազմաթիվ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հակաքաղցկեղային հատկություններ ունեն։ Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում կեղևը չթափել և օգտագործել թեյ խմելիս։
Բացի այդ՝ ֆեյխոայի պտուղներն առանձնահատուկ են նրանով, որ յոդի պարունակությամբ այն կարելի է համեմատել ծովամթերքի հետ (100 գրամ ֆեյխոան պարունակում է մինչև 50 գ յոդ)։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել վահանաձև գեղձի առողջության հետ կապված խնդիրների դեպքում, որոնք կապված են օրգանիզմում յոդի անբավարար քանակի հետ։ Դրանք խորհուրդ է տրվում օգտագործել նաև աթերոսկլերոզի, ավիտամինոզի, ստամոքս-աղիքային տրակտի հիվանդությունների դեպքում։
Այն օգնում է բարձրացնել իմունիտետը և արդյունավետորեն պայքարում է մրսածության հետ կապված հիվանդությունների դեմ։ Ֆեյխոայից չոր մուրաբա պատրաստելը լավագույն միջոցն է՝ այս պտղի օգտակար հատկությունները պահպանելու համար։
Բաղադրիչներ՝
1 կգ ֆեյխոա
1 կգ շաքար
Պատրաստման և օգտագործման եղանակը՝
Լավ լվացեք ֆեյխոայի պտուղները, հեռացրեք պոչերը։
Աղացեք պտուղները մսաղացով, խառնեք շաքարի հետ, լցրեք ստերիլ տարայի մեջ։ Չոր մուրաբան սառնարանում պահվում է մինչև 2 ամիս։ Վահանաձև գեղձի հիվանդությունների բուժման համար 10 օր շարունակ առավոտյան և երեկոյան 1 ճաշի գդալ ընդունեք։ Ապա նույնքան ժամանակով ընդմիջեք։