Տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ. սկսում ենք նոր տարին. Սիրուշոյի նոր գրառումը

Երգչուհի Սիրուշոն, Instagram-ի իր էջում ամփոփելով անցած՝ 2021թ․ գրել է․

«Այս տարին անկանխատեսելի էր, փորձություններով լի, տագնապի զգացումով ու ապագայի հանդեպ անորոշությամբ:

Չնայած այս ամենին, միևնույն է չդադարեցինք աշխատել, ու գրանցեցինք մեզ համար նոր ձեռքբերումներ:
Ներկայացրեցի երկու միջազգային համագործակցություն Alexander Rybak – ի և Redone-ի հետ:

Թողարկեցի «Body on body»- ն և « Ես ու Դու »: Ուրախ եմ, որ երկուսն էլ այդ աստիճան սիրվեցին ու տարածում գտան:
Այս տարին հերթական անգամ եկավ ապացուցելու, որ անկախ ամենինչից պետք է աշխատել, չհանձնվել, ելքեր ու լուծումներ գտնել, արդար ու ազնիվ լինել, նախ ինքդ քո առջև հետո շրջապատիդ, որպեսզի կարողանաս ստեղծել այն, ինչ ոչ ոք չի կարող տանել քեզնից»:

Ավելի ուշ Սիրուշոն որդու հետ եկեղեցուց լուսանկար է հրապարակել:

«Սկսում ենք նոր տարին»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:

Կարող եք կիսվել սոց․ ցանցերում